Նոյեմբերի 16–18-ը Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի Որակի ապահովման թեմատիկ գործընկերային խմբի (TPG C) 5-րդ հանդիպումը ոչ միայն մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման, այլև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, արվեստին ու ազգային ավանդույթներին ծանոթանալու հնարավորություն էր։
Մասնագիտական հագեցած օրակարգին զուգահեռ ՈԱԱԿ-ը միջազգային գործընկերների համար կազմակերպել էր մշակութային ծրագիր՝ ներկայացնելու Հայաստանը, նրա հարուստ մշակույթն ու հյուրընկալության ավանդույթները։
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած ընդունելությամբ միջազգային գործընկերները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայկական կերպարվեստին և մշակութային ժառանգությանը։ Երեկոն առանձնահատուկ են դարձրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների երաժշտական հրաշալի կատարումները։
Աշխատանքային քննարկումներից հետո մասնակիցներն այցելել են Գառնու հեթանոսական տաճար՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու հնագույն ճարտարապետական ժառանգությանը։
Մշակութային երեկոն շարունակվել է Գառնիի «7 Քար» ռեստորանում, որտեղ հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական խոհանոցի ուտեստները, ծանոթանալու հայկական ազգային պարերին և իրենց փորձառությունը ստանալու։
Եռօրյա հանդիպման ընթացքում մասնագիտական քննարկումներից դուրս ստեղծված շփման այս հնարավորությունները ևս նպաստել են գործընկերային կապերի ամրապնդմանը, փոխադարձ ճանաչողությանն ու հետագա համագործակցությանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել երևանյան հանդիպման կազմակերպման և անցկացման գործում։
- Հայաստանի ազգային պատկերասրահին՝ ջերմ ընդունելության և հայկական արվեստին հաղորդակից լինելու հնարավորության համար։
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային և ուսանողներին՝ գեղեցիկ երաժշտական կատարումների և երեկոն յուրահատուկ դարձնելու համար։
- «Ալեքսանդր» հյուրանոցի թիմին՝ հյուրընկալության, աշխատանքային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։
- «7 Քար» ռեստորանին՝ ջերմ հյուրընկալության և հայկական ավանդույթներով հագեցած երեկոյի համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր միջազգային գործընկերներին՝ ակտիվ մասնակցության, բովանդակալից քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության համար։
Երևանյան հանդիպումն ավարտվել է, իսկ մասնագիտական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը շարունակվում են։