Հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը ակադեմիայի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և բուհի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: