Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական այց տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Մարտի 11-ին տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատարի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, համակարգողի և փարձագիտական խմբի մասնակցությամբ։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլն է, ուստի հանդիպման հիմնական թեմաները վերաբերում էին բուհի առաջընթացին նախորդ հավատարմագրումից հետո, ինչպես նաև կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերին։
Քննարկվեցին հետևյալ հարցերը․
- արդյո՞ք բուհն ունի ռազմավարություն՝ ապահովելու բոլոր կրթական ծրագրերի համահավասար զարգացումը,
- արդյո՞ք դասավանդման և գնահատման համակարգերը հնարավորություն են տալիս գնահատելու ուսանողների ուսումնառության բոլոր վերջնարդյունքները,
- արդյո՞ք բուհի գործունեությունը նպատակաուղղված է ոլորտային հիմնախնդիրների լուծմանը։
Նախնական գնահատման հանդիպումը կարևոր փուլ է, որը հնարավորություն է տալիս լիարժեք նախապատրաստել փորձագիտական այցը և ապահովել գործընթացի արդյունավետ իրականացումը։