«Քույրական գործ» ՄԿԾ ծրագրային հավատարմագրման գործընթացի շրջանակներում նոյեմբերի 15-17-ին ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահահատման նպատակով Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում է:
Փորձագիտական խմբի անդամներն են Վանաձորի պետական համալսարանի Գիտահետազոտական աշխատանքների և նորարությունների բաժնի մասնագետ՝ գիտական գծով, դասախոս Կարինե Ղազարյանը, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջի Քույրական գործի հիմունքներ և թերապիա առարկաների դասախոս Գոհար Ղազարյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՀԲՌԲ-ի Ավագ մանկաբարձ, Պ. Ավդալյանի անվան ազգային ինստիտուտի դասախոս Սուսաննա Մելքոնյանը, Հայկական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» բաժնի ուսանող Նարեկ Բաբայանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, բժշկական մասնագիտությունների գծով բաժնի վարիչի, կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսական կազմի, կարիերայի ուղղորդման պատասխանատուի, պրակտիկայի վարիչի, մեթոդիստի, լաբորանտի, որակի ներքին ապահովման պատասխանատուի, «Քույրական գործ» կրթական ծրագրի ուսանողների և շրջանավարտների, գործատուների հետ։
Փորձագետներն իրականացրել են նաև դասալսումներ, ռեսուրսների և պրակտիկայի վայրերի դիտարկում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն ըստ ծրագրային հավատարմագրման 7 չափանիշների վերլուծելով «Քույրական գործ» ՄԿԾ իրականացումը, կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով։
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող ՄԿԾ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: