Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում մարտի 14-20-ը Գերմանիայի Օֆենբախ քաղաքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ նվիրված ՄԿՈՒ համակարգում թվային և կանաչ հմտությունների զարգացմանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Գերմանիայի փորձը՝ կրթական ծրագրերում թվային և կանաչ կարողությունների ներդրման ուղղությամբ։
Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը, նույն բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը և Քաղաքականությունների մշակման մասնագետ Տաթևիկ Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրին ծրագրի շրջանակում իրականցվող Mock հավատարմագրման մոդելը։ Մոդելի նպատակն է՝
- զարգացնել ինքնավերլուծության կարողությունները,
- խթանել ներքին գնահատման գործընթացները,
- ամրապնդել որակի ապահովման մշակույթը՝ հիմնվելով ներքին ռեսուրսների վրա։
Աշխատաժողովի կարևոր մասն էր նաև Ֆրանկֆուրտի Ֆիլիպ-Հոլցման Շկուլե (Philipp-Holzmann-Schule) ՄԿՈՒ հաստոտություն այցելությունը, որտեղ աշխատանքային խումբը շրջայց կատարեց և ուսումնասիրեց, թե ինչպես է հաստատությունը զարգացնում թվային և կանաչ կարողությունները կրթական ծրագրերի շրջանակում՝ որպես մասնագիտական կարողությունների բաղադրիչ։ Դիտարկվեցին կրթական գործընթացներ, որտեղ տեխնոլոգիաները կիրառվում են անմիջապես մասնագիտության մեջ։
Առաջիկա ամիսներին ՈԱԱԿ-ը ծրագրի գործընկերների համար կիրականացնի կարողությունների զարգացման վերապատրաստումներ, որից հետո ուսումնական հաստատությունները կգնահատեն իրենց կատարած աշխատանքը։