Ապրիլի 17-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի որակի ապահովման թեմատիկ աշխատանքային խմբի 4-րդ հանդիպումը։
Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները՝ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, թեմատիկ խմբի համանախագահ Վարդուհի Գյուլազյանը և նույն բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը
Հանդիպման ընթացքում քննարկվեցին՝
- մասնակից երկրների կողմից որակի ապահովման ոլորտում գրանցված առաջընթացը,
- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների (ESG) վերանայման ընթացքը,
- Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) ուղեցույցի 3-րդ նախագիծը,
- ճկուն ուսուցման ուղիների որակի ապահովմանն ուղղված քաղաքականության մոտեցումները և իրականացվող աշխատանքները,
- Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) գիտելիքների բազայի զարգացումը և ոլորտում ընթացող նախաձեռնությունները։
Նշենք, որ թեմատիկ խմբի հաջորդ հանդիպումը կկայանա 2026 թվականի նոյեմբերի 16-18-ին Հայաստանում։ Թեմատիկ խմբին հյուրընկալող կառույցը կլինի ՈԱԱԿ-ը՝ ներկայացնելով Հայաստանի փորձը և հարթակ ապահովելով եվրոպական գործընկերների միջև փորձի փոխանակման համար։