Միջազգայնացում

Անդամակցություն

Միջազգայնացումը որակի ապահովման կարևորագույն բաղադրիչներից է, որն ուղղված է երկրի կրթության որակի ճանաչմանը, համադրելիության և մրցունակության ապահովմանը։   ՈԱԱԿ-ն այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում՝ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում միջազգային զանազան կառույցներին անդամակցելու և տարբեր կազմակերպությունների շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին ակտիվորեն մասնակցելու նպատակով։   Անդամակցությունը ոլորտի միջազգային կառույցներին երկրից դուրս ավելի լայն շրջանակներին ներկայանալու միջոց է: Այդպիսով ՈԱԱԿ-ը կարողանում է աշխարհին ի ցույց դնել հայկական կրթական համակարգում որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկված քայլերը,   ծանոթանալ աշխարհի առաջատար երկրների փորձին և այն Հայաստանում կիրառել: ՈԱԱԿ-ն անդամակցում է միջազգային հետևյալ կառույցներին.

Կազմակերպության  անվանումը    Անդամակցության   տարեթիվը Կարգավիճակը
Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանց (INQAAHE) 2011 Լիիրավ անդամ
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա (ENQA) 2017 Լիիրավ անդամ
ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խումբ (CIQG)  2016  Անդամ
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանց (CEENQA) 2017 Անդամ

Միջազգային կառույցներին ադնամակցելուց բացի, 2017թ․ ՈԱԱԿ-ը 5 տարի ժամկետով ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։ 

ՏԵՄՊՈւՍ-ի ծրագրեր

company logo

ARARAT

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Էլլա Կարագուլյան

ARARAT-ը («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն)  եռամյա ազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը  անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով:

company logo

ALIGN

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան

«Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում»-ը եռամյա ծրագիր է (2013-2016): Նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանությանը:

company logo

GOVERN

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Վարդուհի Գյուլազյան

«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է (2013-2016): Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը,  խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ ,  ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:

company logo

HEN-GEAR

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան

«Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը»`HEN-GEAR ծրագրի (2012-2015) նպատակն է ստեղծել պահանջարկի և առաջարկի միասնական մոդել` հիմնված շրջանավարտների բազայի վրա, որը նախատեսված է համալսարանի և շրջանավարտների մասին տվյալների հավաքագրման և վերլուծության, շրջանավարտների` աշխատաշուկայում տեղաբաշխմանը նպաստելու, բարձրագույն կրթական համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը բարելավելու համար:

company logo

MAHATMA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Վարդուհի Գյուլազյան

MAHATMA –ն (Բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագիր. բարձրագույն կրթության փոխակերպման առաջնորդների պատրաստում) եռամյա միջազգային ծրագիր է (2012-2015), որի նպատակն է  խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ:

company logo

MathGeAr

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Անուշավան Մակարյան

MathGeAr` Հարավային Կովկասի համալսարաններում մաթեմատիկայի առարկայական ծրագրերի արդիականացումը STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա): MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ինչպես նաև ուսուցման բովանդակությունը և կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն   համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:

company logo

PICASA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

«Արևելյան գործընկերության երկրներում  բուհերի միջազգայնացման խթանում  մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի (2013-2016) նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով:

company logo

TNE QA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Անի Մկրտչյան

«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի (2013-2016) ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացմանը և ճանաչմանը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն:

company logo

VERITAS

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին:

company logo

PICQA

«Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանում» (2010-2014)  ծրագրի  նպատակն է կրթության որակի ապահովումը և եվրոպական կրթական համակարգերի մշակումն ու ներդրումը: Այն  կոչված է Հայաստանում եւ Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին եւ արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

company logo

DIUSAS

«Բուհերի ինքնավերլուծության կարողությունների զարգացում» (2010-2012) ծրագրի  նպատակը Հայաստանում կրթության որակի ապահովման ու հաստատման ներքին համակարգերի մշակումն ու ներդրումն է, ինչպես նաև բուհերի ինքնագնահատման, ինքնավերլուծության չափորոշիչների ու գործիքակազմի ստեղծումը և համապատասխան գործընթացների  իրականացումը:

company logo

ESPAQ

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Ռուբեն Թոփչյան, Էլլա Կարագուլյան

ESPAQ-ը (Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ ) գործընթացներում)  եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին որակի ապահովման գործընթացներում: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ուսանողների համապատասխան ներկայացուցիչներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում՝ տարբեր մակարդակներում: Այն կխրախուսի ուսանողների մասնակցությունը ՈԱ ձեռնարկների կազմման, ուսումնական ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում: Այս կերպ ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավվածության ամրապնդմանը ՈԱ գործընթացներում և ակադեմիական այլ գործառույթներում,որտեղ ուսանողները կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ:

company logo

C3QA

Ծրագրի համակարգողը ՈԱԱԿ-ում` Լիլիթ Պիպոյան

 «Եվրոպական ինտեգրմանը  համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։  Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։

Միջազգային փաստաթղթեր

Համագործակցություն