Մեր մասին

Առաքելություն

ՈԱԱԿ-ն անկախ կառույց է, որն ստեղծվել է ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 27-ի թիվ 1486-Ն որոշմամբ:

ՈԱԱԿ–ն իրականացնում է որակի ապահովում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումների միջոցով: Մեր նպատակն է աջակցել ՄՈՒՀ–երին՝ ստեղծելու ՀՀ օրենսդրությանը համահունչ որակի մշակույթ։

ՈԱԱԿ–ը նպաստում է ՄՈՒՀ–երում որակի շարունակական բարելավմանը բարձրագույն կրթության համակարգում ` մեծացնելով ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և նպաստելով հաշվետվողականության բարձրացմանը։

Իր գործունեության ընթացքում ՈԱԱԿ–ը ներկայացնում է հանրային շահը, ձգտում է բարձրացնել ուսումնական հաստատությունների և դրանց շրջանավարտների մրցունակությունը՝ առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով՝ 

Գործողությունների տարեկան ծրագիր

Տնօրենի հաշվետվություններ

Սույն բաժնում հրապարակված են  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տարեկան հաշվետվությունները: ՈԱԱԿ-ը յուրաքանչյուր տարվա սկզբին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաշվետվություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների, իրականացրած ծրագրերի, ձեռքբերումների մասին: Հաշվետվությունը, Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելուց հետո, հրապարակվում է ՈԱԱԿ կայքէջում:

2009 թ.

2010 թ.

2011 թ.

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015թ.

2016թ.

2017թ.

2018թ․

2019թ․

2020

Ֆինանսական հաշվետվություններ

Սույն բաժնում ներկայացված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտոն» հիմնադրամի ֆինանսական ծախսերը`բյուջեն` սկսած հիմնադրման առաջին տարվանից:

2012

2013

2014

2015

2016

2017

2018

2019

2020

2021

Որակի ներքին ապահովում

Հիմնադրման պահից ի վեր ՈԱԱԿ-ը ջանասիրաբար աշխատում է որակի ներքին ապահովման մոդելի որդեգրման ուղղությամբ, ինչը կխթանի արդյունավետ կառավարումը: Բազմաթիվ ռազմավարություններ են ընդունվել և գործի դրվել արդյունավետ գործունեությունը խթանելու համար: Այսպիսով, ՈԱԱԿ-ում որակի ներքին ապահովման համար ընտրվել է «ներքևից դեպի վերև» մոտեցումը, որը հնարավորություն կտա ստեղծել այնպիսի համակարգ, որն իրապես աշխատում է և տալիս է դրական արդյունքներ:

ՈԱԱԿ-ը մշակել է որակի ներքին ապահովման քաղաքականություն, որը.

ՈԱԱԿ-ը որդեգրել է որակի ապահովման և կառավարման մոտեցում` հիմնված ներդրումների, գործընթացների և վերջնարդյունքների վրա: Արդյունքում, ՈԱԱԿ-ի գործունեությունը բաժանված է որակի ապահովման 9 տիրույթների:  Գործընթացը կառավարելու համար մշակվել են պրոտոկոլներ, որոնք հստակ ներկայացնում են յուրաքանչյուր տիրույթի նպատակները, գործողությունների ծրագրերը, գնահատման ցուցիչները և որակի ապահովման գործիքները:
ՈԱԱԿ-ի որակի ապահովման տիրույթներն են.

  1. Առաջնորդություն, Քաղաքականություն, Ռազմավարություն և Մարդկային ռեսուրներ
  2. Քարտուղարություն և Հավատարմագրման հանձնաժողով
  3. Ինստիտուցիոնալ և Ծրագրային հավատարմագրում
  4. ՄՈՒՀ-երի Մշտադիտարկումներ
  5. Որակի ներքին ապահովում
  6. Միջազգային հարաբերություններ
  7. Հաղորդակցություն և հասարակության հետ կապեր
  8. Իրավական հարցեր
  9. Ռեսուրսների կառավարում և ՏՏ

Մանրամասների համար ծանոթացեք ՈԱԱԿ Որակի ներքին ապահովման քաղաքականությանը:

Կարող եք ծանոթանալ նաև ՈԱԱԿ ինքնավերլուծությանը: