ՈԱԱԿ-ը որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: Մեր նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին`ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ`Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
Հիմնադրամը խթանում է մասնագիտական կրթության չափորոշիչների ապահովումը և որակի շարունակական բարելավումը՝ նպաստելով կրթական համակարգի ինքնավարությանը և հաշվետվողականությանը:
Առաքելությունից բխող գործունեությունն իրականացնելիս Հիմնադրամը ներկայացնում է հանրության շահերը, ձգտում է բարձրացնել մասնագիտական կրթության ոլորտի կազմակերպությունների և նրանց թողարկման մրցունակությունը և առաջնորդվում է հետևյալ արժեքներով.
Սույն բաժնում հրապարակված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տարեկան հաշվետվությունները: ՈԱԱԿ-ը յուրաքանչյուր տարվա սկզբին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաշվետվություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների, իրականացրած ծրագրերի, ձեռքբերումների մասին: Հաշվետվությունը, Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվելուց հետո, հրապարակվում է ՈԱԱԿ կայքէջում:
Սույն բաժնում ներկայացված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտոն» հիմնադրամի ֆինանսական ծախսերը`բյուջեն` սկսած հիմնադրման առաջին տարվանից:
Հիմնադրման պահից ի վեր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակաբար աշխատել է`մշակելուարդյունավետ կառավարում ապահովող որակի ներքին ապահովման համակարգ: Ընդունվել ու գործարկվելեն բազմաթիվ փաստաթղթեր ու ռազմավարություններ` ապահովելու հիմնադրամի արդյունավետ գործունեությունը:Ի վերջո, ՈԱԱԿ որակի ներքին ապահովման համար ընտրվել է ներքևից վերև մոտեցումը, որն արդյունավետ գործում է:
ՈԱԱԿ-ը մշակել է որակիներքին ապահովման այնպիսի համակարգ, որը
ՈԱԱԿ-ը որդեգրել է որակի ապահովման և կառավարման մոտեցում`հիմնված ներդրումների, գործընթացների և վերջնարդյունքների վրա: Արդյունքում, ՈԱԱԿ գործունեությունը բաժանված է որակի ապահովման 11 տիրույթների: Գործընթացը կառավարելու համար մշակվել են պրոտոկոլներ, որոնք հստակ ներկայացնում են յուրաքանչյուր տիրույթի նպատակները, գործողությունների ծրագրերը, գնահատման ցուցիչներըև որակի ապահովման գործիքները:
ՈԱԱԿ որակի ապահովման տիրույթներն են.
Մանրամասների համար ծանոթացեք ՈԱԱԿ Որակի ներքին ապահովման քաղաքականությանը:
Կարող եք ծանոթանալ նաև ՈԱԱԿ ինքնավերլուծությանը և ENQA-ի՝ ՈԱԱԿ-ի արտաքին գնահատման զեկույցին: