Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի չորս ուսանողներ մրցութային ընտրության արդյունքում ընդգրկվել են Եվրոպական ուսանողական միության (ESU) որակի ապահովման ուսանող-փորձագետների բազայում։
«Ուսանողության ձայն» նախագծի համակարգողը և ուսանող-փորձագետները կպատմեն ուսանողի դերի, Հայաստանում ձեռք բերված փորձի, Եվրոպական ուսանողական միությանը անդամակցության և ապագա ծրագրերի մասին։