Մայիսի 7-ին  տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական  քոլեջին  շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով պայմանով:   
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի  ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: 
 
                                
                                
                                
 