2025թ․ մայիսի 5-ին տեղի ունացեավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերի քննարկումն ու հաստատումը․
- 2024 թվականի ՈԱԱԿ տնօրենի գործունեության հաշվետվության լսում և գնահատում,
- 2024 թվականի ՈԱԱԿ ֆինանսական հաշվետվություն (բյուջեի կատարողական),
- Փորձագիտական խմբի ձևավորման կարգ,
- Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ բողոքների ներկայացման ընթացակարգ,
- Աշխատանքային ներքին կարգապահական կանոններ,
- 2024 թվականի գործունեության աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրություն։
Հիմնադրամի տնօրեն՝ Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ ու ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեցին տնօրենի 2024թ․ գործունեության հաշվետվությունը, հիմնադրամի կատարած աշխատանքները և ձեռքբերումները՝ ըստ ՈԱԱԿ 2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի նպատակների։
Մասնավորապես հաշվետու տարում.
- կազմակերպվել է 4 բուհի և 22 ՄՈՒՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրում, այդ թվում համատեղ հավատարմագրում,
- հավատարմագրման հանձնաժողովը կայացրել է 4 բուհի և 16 ՄՈՒՀ-ի վերաբերյալ ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում,
- հաշվետու տարում ՈԱԱԿ անձնակազմն իրականացրել է ուսումնական հաստատություններում ընդհանուր 30 ինստիտուցիոնալ և կրթական ծրագրերի մշտադիտարկումներ, որից 20-ը ՄՈՒՀ-երում, իսկ 10-ը՝ բուհերում,
- հաշվետու տարում ՈԱԱԿ-ը ձեռնարկել է կրթական ծրագրերի դիտարկում և մասնագիտական զրույց-քննարկումներ հավատարմագրման գործընթացների շրջանակներում, ընդհանուր 75 ՄԿԾ-ների՝ 4 բուհերում և 22 ՄՈՒՀ-երում,
- իրականացվել է ՄԿԾ-ների բարելավման լավ փորձերի քննարկումներ 5 աշխատաժողովի շրջանակում 10 ՄԿԾ բարելավման լավ փորձի ներկայացման միջոցով։ Քննարկումներին մասնակցել է 500 ներկայացուցիչ ՄՈՒՀ-երից և բուհերից,
- հաշվետու տարում կազմակերպվել է ընդհանուր 270 մասնակցի վերապատրաստում հավատարմագրման գործընթացների պատշաճ իրականացման համար,
- 2024թ․ բուհերի հավատարմագրման գործընթացներում ներգրավվել են 20 փորձագետներ՝ տեղացի, միջազգային և ուսանող, իսկ ՄՈՒՀ-երի համար՝ 88 փորձագետ,
- հաշվետու տարում տեղի են ունեցել համատեղ և կրկնակի հավատարմագրմանը նվիրված քննարկումներ Գերմանական AQAS գործակալության հետ, որի շրջանակներում տեղի է ունեցել աշխատաժողով 28 հավատարմագրված բուհերի շուրջ 60 ներկայացուցիչների համար,
- անցկացվել է ֆորում միջազգային համատեղ հավատարմագրումների վերաբերյալ Բրիտանական խորհրդի, ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի հետ համագործակցության շրջանակներում՝ 50 ներկայացուցիչների համար,
- ՈԱԱԿ նախաձեռնությամբ ՀՀ-ն հյուրնկալել է Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ «Աշխատանքին միտված ձևավորորող գնահատման որակի ապահովում» թեմայով ֆորումի շրջանակներում,
- ՈԱԱԿ գործընթացները, ինչպես նախորդ տարիներում, հաշվետու տարում նույնպես ակտիվորեն լուսաբանվել է, մեծացել է ՈԱԱԿ գործունեության դիտելիությունը ինչպես պաշտոնական կայքով, այնպես էլ սոցիալական հարթակներում,
- հաշվետու տարում ՈԱԱԿ-ն ակտիվ իրավամշակ գործունեություն է ծավալել, մասնավորապես․ ներկայացրել է լայնածավալ առաջարկությունների փաթեթ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, հաստատման է ներկայացվել ՈԱԱԿ գործունեությունը կարգավորող 5 ներքին իրավական ակտ,
- իրականացվել են համակարգային վերլուծություններ, մասնավորապես «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» ֆորումի, Micro Gear Erasmus + ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ENQA-ի կողմից ներկայացված խորհրդատովությունների հիման վրա միջանկյալ զեկույցի տեսքով,
- հաշվետու տարում ևս ՈԱԱԿ-ը հանդիսանում է հետևյալ միջազգային կառույցների անդամ՝ ENQA, EQAR, INQAAHE, CEENQA, DEQAR,
- ՀՀ-ն դարձել է BFUG-ի «Որակի ապահովում» թեմատիկ ուղղության համանախագահող երկիր,
- ՈԱԱK-ն ակտիվ ներգրավված է եղել ERASMUS +-ի հետևյալ ծրագրերում՝ SMARTI, T-GREEN, Micro-GEAR, KPI4HE, DeSIRE,
- հաշվետու տարում ՈԱԱԿ 9 աշխատակցիներ կարողությունների զարգացման շրջանակներում մասնակցել են միջազգային վերապատրաստումների։
Ներկայացվեցին նաև 2024 թվականին իրականացված աշխատանքնների արդյունքում ձեռքբերումները․
- համատեղ և կրկնակի հավատարմագրումների մոդելի ներդրում և հաջող իրականացում եվրոպական որակի ապահովման գործակալությունների հետ,
- հավատարմագրման քաղաքականության վերափոխում՝ բովանդակային բարելավման ուղղությամբ,
- որակի ապահովման գործընթացների թափանցիկության և միջազգային տեսանելիության ապահովում,
- համակարգային աջակցության հաստատությունների ներքին կարողությունների զարգացմանը,
- առաջընթացի գնահատման և ուսանողակենտրոն բարելավումների մեխանզմների խթանում,
- փորձագիտական զեկույցները դարձել են կարևոր ուղենիշներ ուսումնական հաստատությունների կայուն զարգացման համար,
- ՈԱԱԿ փորձագետներն օգտագործում են իրենց կարողությունները հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման, ՄԿԾ-ների բարելավման համար,
- ազգային և տարածաշրջանային մակարդակով ընդլայնվել է շահակիցների ընդգրկումը՝ բարձրացնելով կրթության որակի շուրջ ոլորտային երկխոսության ծավալը և կայուն վստահության հիմքերը,
- հանրային հարթակներում բարձրացվել է ՈԱԱԿ տեղեկատվության մատչելիությունը և հաշվետվողականությունը,
- ամրապնդվել է ETF-ի հետ ռազմավարական համագործակցությունը և դրվել ՄԿՈՒ համակարգի զարգացման նոր փուլի հիմք,
- ընդլայնվել են կրթության որակի իրավակարգավորումների հիմքերը՝ համադրելով ազգային մոտեցումները միջազգային պահանջներին,
- ձևավորվել է նոր վերլուծական հենք միկրոորակավորումների և արհեստական բանականության վերաբերյալ՝ նպաստելով տվյալների վրա հիմնված կրթական քաղաքականության մշակմանը,
- ՈԱԱԿ-ի կողմից կիրառվող ձևաչափերը ճանաչվում են որպես հաջողված փորձ միջազգային հարթակում,
- ՈԱԱԿ-ը ձեռնամուխ է եղել կրթության որակի բարձրացման նորարարական մոտեցումների ներդրմանը։
Հաջորդ հարցով ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը ներկայացրեց 2024 թվականի բյուջեի ելքերն ու մուտքերը, որը ձևավորվել և այդ ուղղություններով ծախսերն իրականացվել են պետական բուջեից դրամաշնորհի տեսքով տրվող ֆինանսական միջոցներից, հավատարմագրումներից, վերապատրաստումներից և միջազգային ծրագրերից։
ՈԱԱԿ իրավաբան Օֆելյա Պետրոսյանը ներկայացրեց փորձագիտական խմբի ձևավորման նոր կարգը, որը բխում էր ՈԱԱԿ գործունեությունը կարգավորող մի շարք իրավական ակտերի պահանջներից՝ մասնավորապես․ հավատարմագրման պետական կարգ, էթիկայի և վարքագծի կանոններ ՀՀ մասնագիտական կրթության փորձաքննության անցկացման ձեռնարկ։
Հիմնական փոփոխությունները վերաբերում են փորձագետների հավաքագրման գործընթացներին, նրանց ներկայացվող որակական պահանջներին, ձևավորված փորձագիտական խմբի կարողություններին, իրավունքներին, պարտականություններին, լիազորությունների դադարեցմանը, գործունեության սկզբունքներին։
Հաջորդ հարցով ՈԱԱԿ իրավաբանը ներկայացրեց հավատարմագրման գործընթացների վերաբերյալ բողոքների ներկայացման ընթացակարգը, որն ունի շահակիցների հավատարմագրման գործընթացների վերաբերյալ բողոք բերելու իրավունքի իրականացման նպատակ՝ դրանով իսկ ապահովելով որակի արտաքին ապահովման գործընթացների շարունակական բարելավումը և անընդհատությունը։
ՈԱԱԿ իրավաբանը ներկայացրեց նաև կարգապահական նոր կանոններ ունենալու անհրաժեշտությունը՝ պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքում և այլ վերաբերելի իրավական ակտերում իրականացված բարեփոխումներով, ինչպես նաև ՈԱԱԿ գործունեության առանձնահատկություններով։
ՈԱԱԿ իրավաբանը ներկայացրեց, աուդիտորական ծառայություններ մատուցելու համար ուղարկված հրավերներով միակ հայտ ներկայացրած «Էյ Վի քոնսալտինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ին։