Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Էրազմուս+ Micro-GEAR միջազգային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական առցանց հանդիպումը։
Հանդիպման առանցքային նպատակն էր գնահատել ընթացիկ առաջընթացը և ուրվագծել հաջորդ քայլերը։
Օրակարգային հիմնական թեմաներն էին.
- Ընթացիկ աշխատանքների քննարկում. Այդ թվում՝ կլոր սեղան-աշխատաժողովների հաջող կազմակերպումը ծրագրի շահակից երկրներում՝ Հայաստանում և Վրաստանում։
- Միկրոորակավորումների ուղեցույցի մշակում. Վրացական NCEQE-ի կողմից իրականացվող աշխատանքները ՝ միկրոորակավորումների ուղեցույցի ստեղծման ուղղությամբ։ Այն կոչված է օգնելու կրթական հաստատություններին ներդնել կարճաժամկետ, ճանաչված որակավորումներ (միկրոհավաստագրեր)։
- Առաջիկա միջոցառումների պլանավորում. Մադրիդում (կազմակերպիչ՝ UC3M) և Սաարբրուքենում (կազմակերպիչ՝ GIRAF) կայանալիք աշխատաժողովների կազմակերպչական և բովանդակային հարցերը։
Քննարկեցին ապագա պլանավորումն ու անելիքները՝ ապահովելով գործընթացի շարունակականությունը և արդյունավետ համագործակցություն։
Micro-GEAR (Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար) 3-ամյա (2024-2027) Էրազմուս + ծրագրի նպատակն է աջակցել միկրոորակավորումների համակարգի ներդրմանը և բերալավմանը Հայաստանում և Վրաստանում: Այն կնպաստի բարձրագույն կրթության բարալավմանը և ճկունության մեծացմանը, ցկյանս կրթության հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագրի շրջանակներում կվերանայվեն միկրոորակավորումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Որակավորումների ազգային շրջանակը Հայաստանում և Վրաստանում, կսահմանվեն այդ կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմներ՝ նպաստելով դրանց փոխադարձ ճանաչմանը:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերը գործընկերների աջակցությամբ կմշակեն և կփորձարկեն միկրոորակավորում շնորհող կրթական ծրագրեր: