Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այց տեղի կունենա Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:
Դեկտեմբերի 2-ին ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ քոլեջների փորձագիտական խմբի, ՈԱԱԿ տնօրենի և համակարգողի մասնակցությամբ:
Քննարկվեցին նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ։
Քննարկման հիմնական թեմաներն էին.
- Ինստիտուցիոնալ հավատարմագրման ազդեցությունը ՄՈՒՀ-ի և կրթական գործընթացների վրա, ՄՈՒՀ-ի բարելավման ծրագրի իրագործման արդյունքները,
- Ինչպիսին է գործատուների հետ համագործակցությունը, արդյոք ուսման ընթացքում ուսանողներին հանձնարարվում են գործատուի միջավայրից բխող առաջադրանքներ, որքանով են արդյունավետ տեղի ունենում պրակտիկաները:
Կարևորվեց, որ արտաքին գնահատման ընթացքում փորձագետներն ուշադրության կենտրոնում ունենան վերջնարդյունքահեն կրթությունը և այն, թե տեղի ունեցող ուսումնական գործընթացների արդյունքում արդյոք ՄՈՒՀ-ը թողարկում է ճիշտ խնդիրներ ձևակերպող, հետազոտող, տվյալներ հավաքագրող, վերլուծող և հիմնավոր որոշումներ կայացնող պրակտիկ մասնագետներ։