Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «ՄԿՈւ հաստատությունների դասախոսների հետազոտական և թվային կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ-ում հունիսի 25-ին հանդիպում տեղի ունեցավ վերապատրաստող մասնագետների հետ։
Քննարկման առանցքային թեմաներն էին․
- ստեղծարար մտածողության կարևորությունը և դրա խրախուսումը վերապատրաստման միջոցով,
- հետազոտական խնդիր ձևակերպելու առանձնահատկությունները,
- լաբորատոր և հետազոտական աշխատանքների բնույթի տարբերությունները,
- հետազոտության գնահատման չափանիշները,
- արդի գրականությունը, որը կարող է կիրառվել վերապատրաստումների ժամանակ։
Նշենք՝ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող «ՄԿՈւ հաստատությունների դասախոսների հետազոտական եվ թվային կարողությունների զարգացում» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ՄԿՈՒ դասախոսների գործնական հետազոտական հմտություններն ու թվային կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վերանայել և արդիականացնել կրթական ծրագրերը և դասընթացի նկարագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին և Որակավորումների ազգային շրջանակին։
Ծրագրի արդյունքում․
- գյուղատնտեսական, բժշկական և ՏՏ ոլորտի ՄԿՈւ հաստատությունների 80 դասախոս կստանա գործնական վերապատրաստում,
- կրթական ծրագրերը կվերանայվեն՝ դառնալով ավելի կիրառական և ժամանակակից` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան,
- կձևավորվի շարունակական ինքնագնահատման և բարելավման մշակույթ։