2026 թվականի փետրվարի 11-12-ին Ուրջենչի պետական համալսարանում (Ուզբեկստան) կայացավ «Անգլերենի դասավանդման և ուսուցման բարելավման խթանում Կենտրոնական Ասիայում» ծրագրի համաժողովը։ Համաժողովի ընթացքում ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի գործունեությունը և կրթական համակարգերի որակի ապահովման ոլորտում ունեցած փորձառությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները․
- ՈԱԱԿ-ի գործունեությունը և դերը ՀՀ-ում արտաքին և ներքին որակի ապահովման համակարգերի ներդրման ուղղությամբ,
- «Ուսանողության ձայն» նախագիծը, որը նպաստում է ուսանողների ակտիվ ներգրավվածությանը կրթության որակի ապահովման գործընթացներում,
- Միջազգային համագործակցությունների ազդեցությունը և համատեղ հավատարմագրումների փորձառությունը,
- Ուզբեկստանի և Ղազախստանի կրթական հաստատությունների հետ ունեցած համագործակցության փորձը և ընձեռած հնարավորությունները։