ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկում է հայտերի ընդունելություն ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի համար։
Դասընթացը նախատեսված է բուհերի և քոլեջների ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են կրթության որակի հարցերով և պատրաստ են ներգրավվել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության բարելավման գործընթացներում։
Ի՞նչ կտա քեզ այս դասընթացը․
Դասընթացն անվճար է և բաղկացած է 8 հանդիպումից։ Այն ներառում է տեսական պարապմունքներ, գործնական աշխատանքներ և ինքնուրույն առաջադրանքներ։
Դու կծանոթանաս՝
- որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմներին,
- կրթության ոլորտի հայաստանյան առանձնահատկություններին,
- ուսանողների դերակատարությանը որակի ապահովման գործընթացներում,
- ուսանող-փորձագետի գործունեության սկզբունքներին։
Դասընթացի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ կրթության ոլորտի փորձագետների, ուսանող-փորձագետների և ոլորտի այլ մասնագետների հետ։
Ի՞նչ կլինի դասընթացից հետո․
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն
- «Ուսանողության ձայն» նախագծում,
- ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայում՝
հետագայում հավատարմագրման գործընթացներում որպես ուսանող-փորձագետ ընդգրկվելու նպատակով։
Դասընթացի նպատակը
- բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը կրթության ոլորտի վերաբերյալ,
- խթանել ուսանողների մասնակցությունը բարեփոխումների և որոշումների կայացման գործընթացներին,
- զարգացնել փորձագիտական հմտություններ կրթության ոլորտում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 31: Գրանցվել կարող եք՝ անցնելով հղմամբ։
Դասընթացի մեկնարկ՝ օգոստոսի վերջում:
Միացիր և դարձիր կրթական փոփոխությունների ակտիվ մասնակից։