Հուլիսի 17-ին տեղի ունեցավ « Որակի ապահովման հիմնական հանձնառության զարգացմանն ուղղված իրագործման աջակցություն» (SIQA) ծրագրի պաշտոնական մեկնարկային հանդիպումը: Ծրագիրն իրականացվում է ERASMUS+ ֆինանսավորմամբ և նպատակ ունի ամրապնդել Բոլոնիայի հիմնական հանձնառություններից մեկը՝ որակի ապահովման համաեվրոպական մշակույթի զարգացումը։
SIQA-ն ուղղված է.
- Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում համապատասխան, խթանող և շարունակական բարելավման վրա հիմնված որակի ապահովման մշակույթի զարգացմանը,
- ESG-ի համահունչ և գործնական կիրառմանը՝ որպես վստահելիության հիմք,
- եվրոպական մոտեցման ներդրմանը՝ համատեղ կրթական ծրագրերի հավատարմագրման համար,
- խաչաձև սահմանային համագործակցության և կարգավորող մարմինների միջև փոխվստահության խթանմանը,
- նորարարական մեթոդների մշակմանն ու փորձի փոխանակմանը՝ ուղղված ազգային համակարգերի ամրապնդմանը։
Հանդիպման շրջանակներում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց աշխատանքային 4-րդ փաթեթը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին՝ ձևավորելու և ներդնելու ESG-ին համահունչ որակի ապահովման գործընթացներ։
Նախատեսված են հետևալ գործընթացները․
- Իրականացնել ինքնագնահատում, հավաքագրել տվյալներ, խթանել վերլուծությունը և պատրաստել թիրախային բարեփոխումների ծրագրեր:
- Ձևավորել և փորձարկել աջակցման գործողություններ, ներառյալ՝ խորհրդատվություններ, ուղեցույցներ, համագործակցային մեխանիզմներ:
- Կազմակերպել երկխոսության հարթակներ (peer exchange), որոնք հնարավորություն կտան բացահայտել ընդհանուր մարտահրավերներ և համատեղ մշակել լուծումներ։
Ծրագրում ներգրավված են ENQA, EQAR, ARACIS, Hcéres, CTI գործակալությունները: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են վերլուծություններ, փոխայցելություններ, ուղեցույցների մշակում, քաղաքականության առաջարկների ձևակերպում և այլն։