Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այցեր տեղի կունենան Մասիսի պետական գյուղատնտեսական և Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջներ։
Հոկտեմբերի 13-ին ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ քոլեջների փորձագիտական խմբի, ՈԱԱԿ տնօրենի, ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի և համակարգողների մասնակցությամբ։
Քննարկվեցին նախնական գնահատման արդյունքում դուրս բերված հիմնական խնդիրները և հիպոթեզները, որոնք փորձագետները դիտարկելու են արտաքին գնահատման ժամանակ։
Քննարկման հիմնական թեմաներն էին․
- Արդյոք ՄՈՒՀ-ում առկա ռեսուրսները նպաստում են կրթական ծրագրերի արդյունավետ իրականացմանը և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերմանը:
- Ինչպիսին է գործատուների հետ համագործակցությունը, արդյոք ուսման ընթացքում ուսանողներին հանձնարարվում են գործատուի միջավայրից բխող առաջադրանքներ, որքանով են արդյունավետ տեղի ունենում պրակտիկաները:
- Ինչպես է ՄՈՒՀ-ը պատրաստում վերլուծական մտածողություն ունեցող մասնագետներ։
Ընդգծվեց, որ ուսումնական հաստատությունները պետք է ունենան ԳԱՑ-եր՝ իրենց առաջնահերթությունները հստակեցնելու և իրականացվող աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար։
Կարևորվեց, որ արտաքին գնահատման ընթացքում փորձագետներն ուշադրության կենտրոնում ունենան վերջնարդյունքահեն կրթությունը և այն, թե տեղի ունեցող ուսումնական գործընթացների արդյունքում արդյոք ՄՈՒՀ-ը թողարկում է ճիշտ խնդիրներ ձևակերպող, հետազոտող, տվյալներ հավաքագրող, վերլուծող և հիմնավոր որոշումներ կայացնող պրակտիկ մասնագետներ։
Հանդիպման ավարտին նշվեց նաև, որ փորձագետների խորհրդատվությունները լինեն հստակ ձևակերպված և իրագործելի՝ մատնանշելով ուսումնական հաստատությունների խնդիրների լուծման ուղիները։