Հուլիսի 18-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՄԿՈՒ որակի ապահովման պատասխանատուների հետ։ Քննարկման հիմնական թեմաներն էին՝
- ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման ներքին համակարգերի զարգացումը,
- կրթական ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմների արդիականացումը,
- քարտեզագրման գործիքակազմի ներդրումը որպես ՈԱ մշտադիտարկման գործիք։
Քննարկման ընթացքում քարտեզագրումները դիտարկվեցին որպես համապարփակ մեխանիզմ՝ մոդելավորելու ուսանողի ուսումնառության ճանապարհը, հստակեցնելու ՄԿԾ ուսանողների վերջնարդյունքները, կապակցելու դրանք դասվանդման և գնահատման մեթոդների, ինչպես նաև դասախոսների կոմպենտենցիաների հետ։ Դիտարկվեց հնարավորությունը իրականացնելու քարտեզագրումներ հետևյալ առանցքային ուղղություններով՝
- Վերջնարդյունքներ ↔ դասավանդման մեթոդներ,
- Վերջնարդյունքներ ↔ գնահատման մեթոդներ,
- Վերջնարդյունքներ ↔ ռեսուրսներ (լաբորատորիաներ, սարքավորումներ),
- Վերջնարդյունքներ ↔ դասախոսների հիմնական կոմպենտենցիաներ։
Քարտեզագրումները հիմք են հանդիսանալու նաև որակի ապահովման (ՈԱ) համակարգերի համար՝ իրականացնելու կրթական ծրագրերի (ՄԿԾ) գնահատում և մշտադիտարկում՝ ուսանողի առաջընթացի ապահովման, ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերման տեսանկյունից։ Գործիքի կիրառումը հնարավորություն կտա․
- գնահատել դասավանդման մեթոդների կիրառելիությունն ու արդյունավետությունը,
- վերլուծել ուսանողին տրամադրվող առաջադրանքների և ուսումնական բովանդակության համապատասխանությունը իրական աշխատաշուկայի պահանջներին,
- ապահովել առկա ռեսուրսների՝ լաբորատորիաների, սարքավորումների և նյութատեխնիկական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը։
2025թ․ սեպտեմբերից մեկնարկելու է հետազոտական խմբերի ձևավորման գործընթաց՝ քոլեջների ՈԱ պատասխանատուների և կրթական ծրագրերի ղեկավարների և մասնագիտական դասախոսների ներգրավմամբ։ Խմբերը համակարգվելու են ՈԱԱԿ-ի կողմից և սկսելու են իրականացնել ՄԿԾ-ների քարտեզագրումներ։
2025 թվականը հռչակվելու է «Որակի հետազոտության տարի», որի նպատակն է լինելու՝
- զարգացնել ՄԿԾ-ների կառավարման կարողություններ,
- ձևավորել համագործակցային ցանցեր,
- զարգացնել ներքոլեջային փոխգործակցությունը։
Աշխատախմբերի արդյունքները 2026թ. հունվարից սկսած պարբերաբար կքննարկվեն և կներկայացվեն սեմինարների, վեբինարների և ֆորումների տեսքով։