Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դեկտեմբերի 10-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի պետական կոնսերվատորիայում։
Մշտադիտարկման շրջանակում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ղեկավարության, որակի ապահովման պատասխանատուների,ամբիոնների վարիչների, դասախոսների և ուսանողների հետ։
Քննարկվեցին մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝
- բուհում կիրառվող գնահատման համակարգի առանձնահատկությունները և այդ համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները,
- հետազոտողի մտածողությամբ մասնագետներ ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ինչպես են ուսանողներին տրվող առաջադրանքներում ներառվում հետազոտություն պարունակող տարրեր, ինչպես են ձևավորվում ուսանողների վերլուծական և քննադատական կարողությունները, ինչ մեխանիզմներով է ապահովվում հետադարձ կապը և ձևավորող գնահատումը,
- ուսուցման և ուսումնառության վերջնարդյունքահենությունը, ինչպես է բուհը համոզվում, որ շնորհվող որակավորումները արժանահավատ են, և շրջանավարտները տիրապետում են սահմանված վերջնարդյունքներին, ինչպես է ուսումնական հաստատությունն իրականացնում բոլոր վերջնարդյունքների գնահատումը,
- ուսանողների թվային կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, արհեստական բանականության գործիքների արդյունավետ կիրառումը դասավանդման և ուսումնառության գործընթացում,
- դասախոսների կարիքների վերհանման մեխանիզմները և նրանց կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև բուհում ՄԿԾ-ների ներքին աուդիտի իրականացման ընթացքը և առկա արդյունքները։
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավարության հետ ամփոփվեցին համալսարանի ձեռքբերումներն ու բարելավման հնարավորությունները։