Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երեք ՄԿԾ-ների ծրագրային հավատարմագրումը։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին «Տնտեսագիտություն», «Կառավարում (ըստ ոլորտների)» և «Ֆինանսներ (ըստ ոլորտների)» ՄԿԾ-ների վերաբերյալ փորձագիտական զեկույցները, դիտարկեցին փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, բարելավման ծրագրերի իրատեսականությունը։
ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ՀՊՏՀ «Տնտեսագիտություն», «Կառավարում (ըստ ոլորտների)» և «Ֆինանսներ (ըստ ոլորտների)» ՄԿԾ-ներին շնորհվեց ծրագրային հավատարմագրում 5 տարի ժամկետով:
Նշենք՝ ՀՊՏՀ-ում արտաքին գնահատումն իրականացրել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS) համատեղ փորձագիտական խումբը։