Սեպտեմբերի 22-24-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Գավառի արվեստի պետական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը: Խմբի անդամներն են Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի՝ կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Ելենա Մովսեսյանը, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի և Արարատի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի քանոնի ուսուցիչ Աննա Մանասերյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի «Սցենարադրամատուրգիական արվեստ» բաժնի ուսանող Վովա Արզումանյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կրթական ծրագրերի պատասխանատուների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ տեղի կունենան «Գեղանկարչություն», «Գործիքային կատարողական արվեստ» և «Երգեցողություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ ուսանողների, ստորաբաժանումների ղեկավարների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: