2026թ․ փետրվարի 20-ին ՈԱԱԿ-ը մասնակցեց Էրազմուս+ eCAMPUS ծրագրի շրջանակում կազմակերպված «Թվային ուսուցման, դասավանդման և գնահատման ազգային վկայականի ծրագրի մշակում» խորագրով առցանց աշխատաժողովին։
Աշխատաժողովը նվիրված էր դասախոսների թվային ուսուցման, դասավանդման և գնահատման կարողությունների զարգացման ազգային վկայականի ծրագրի մշակմանը՝ հիմնվելով եվրոպական փորձի և կարողությունների շրջանակների վրա։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց եվրոպական գործընկեր բուհերի փորձը՝ թվային կարողությունների սերտիֆիկացման մոդելների, կարողությունների վրա հիմնված գնահատման մեխանիզմների, վերապատրաստման ծրագրերի կառուցվածքի, ինչպես նաև ուսուցման կառավարման համակարգերի կիրառման վերաբերյալ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց վերջնարդյունքների վրա հիմնված ուսումնառության իրականացմանը։
Քննարկումների արդյունքում ձևակերպվեցին համախմբված առաջարկություններ՝ ծրագրի բովանդակության և գործարկման մեխանիզմների հստակեցման նպատակով։