Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Արարատի պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք՝ Արարատի պետական քոլեջը 2021-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։