Սեպտեմբերի 10-ին կայացավ Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի (GAIN) անդամների հանդիպումը, որին նոր անդամի կարգավիճակով մասնակցեց նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
ՈԱԱԿ-ի Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ժողովում ներկայացրեց Հիմնադրամի առաքելությունը, արժեքներն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Նա նշեց, որ ՈԱԱԿ-ի հավատարմագրման չափանիշներում հատուկ կարևորություն է տրված ակադեմիական ազնվությանը․ կրթական հաստատությունները պարտավոր են ունենալ հստակ քաղաքականություններ ու մեխանիզմներ, որոնք կանխում և բացահայտում են գրագողության և ակադեմիական ազնվության խախտումների այլ դեպքերը։
Հանդիպման օրակարգում, նոր անդամների՝ Հայաստանի, Քաթարի, Բելգիայի և Չինաստանի ներկայացումից բացի, քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը ուսանողների գիտելիքների գնահատման մեջ, ինչպես նաև տարբեր երկրների փորձը գրագողության և պատվերով աշխատանքների կանխարգելման գործում։