Մայիսի 8-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ կայացավ առցանց տեղեկատվական հանդիպում, որին մասնակցեցին Հայաստանյան բուհերի ուսանողներ և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) Article 26 Backpack ծրագրի ներկայացուցիչներ։
Սա Հոդված 26 Ուսապարկ (Backpack) նախաձեռնության հարթակի վերաբերյալ երկրորդ տեղեկատվական հանդիպումն էր հայաստանյան ուսանողների համար, որի ընթացքում նրանց ներկայացվեցին հարթակի գործառույթները, հնարավորությունները և մասնակցության ձևաչափերը։
Backpack-ն անվճար, անվտանգ և օգտատերերի կողմից ամբողջությամբ վերահսկվող հարթակ է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս պահելու, կազմակերպելու և կիսվելու իրենց կրթական փաստաթղթերով։ Այն հատկապես կարևոր է ճգնաժամային իրավիճակում հայտնված ուսանողների համար, ովքեր կանգնած են փաստաթղթերի կորստի վտանգի առջև։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Backpack Badge ծրագիրը՝ ուսանողների համար նախատեսված առցանց դասընթաց, որը հաջողությամբ ավարտելու դեպքում հնարավոր է ստանալ «Backpack Guide» միկրոհավաստագիր։ Այս կարգավիճակով ուսանողները կարող են աջակցել մյուս ուսանողներին և շրջանավարտներին հարթակի օգտագործման և կրթական փաստաթղթերի ապահովման գործընթացում։ Դասընթացն անց է կացվում Canvas հարթակում և ներառում է տեսանյութեր, հոդվածներ և թեստեր։
Ներկայումս ավելի քան 5000 ուսանող աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, օգտվում է Backpack հարթակից։ Արդեն գրանցվել են 60-ից ավելի Backpack Guides, և նախաձեռնության շրջանակում փնտրվում են նոր ուսանող-առաջնորդներ Հայաստանում։
Եթե ցանկանում ես դառնալ Backpack Guide, ստանալ UC Davis-ի կողմից տրվող սերտիֆիկատ և աջակցել քո շրջապատի ուսանողներին՝ այցելիր backpack.ucdavis.edu և գրանցվիր։