Սոցիոլոգ

Հիմնադրամը փնտրում է սոցիոլոգի՝ կառույցի գործունեության և արդյունքների վերաբերյալ որակական և քանակական տվյալներ հավաքագրելու և վերլուծելու համար:

Հայտարարություն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում թափուր պաշտոնի վերաբերյալ

Հիմնադրամը ստեղծվել է 2008թ ՀՀ կառավարության որոշմամբ` բուհերի և ՄՄՈՒՀ-երի պետական հավատարմագրում (accreditation) իրականացնելու նպատակով:
Հիմնադրամը հանդիսանում է մի շարք միջազգային և եվրոպական կրթական ասոցացիանների անդամ ինչպիսիք են ENQA-ն, EQAR-ը, INQAHEE-ն, CHEA-ն, CEENQA-ն, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է:

ՊԱՇՏՈՆԸ ՝
Մասնագետ (սոցիոլոգ)

ԴՐՈՒՅՔԸ՝ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Հայաստան, Երևան, Օրբելի 22

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Քաղաքականության մշակման և իրականացման բաժին

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ`
Հիմնադրամը փնտրում է սոցիոլոգի՝ կառույցի գործունեության և արդյունքների վերաբերյալ որակական և քանակական տվյալներ հավաքագրելու և վերլուծելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
• ՈԱԱԿ որակի ապահովման քաղաքականության համաձայն իրականացնել հետազոտություններ, հավաքագրել որակական և քանակական տվյալներ, վերլուծել և պատրաստել հաշվետվություններ,
• Իրականացնել թեմատիկ և համակարգային հետազոտություններ,
• Մշակել հարցաշարեր, ըստ անհրաժեշտության վերանայել գործող հարցաշարերը։

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
• Բարձրագույն սոցիոլոգիական կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է:
• Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն:
• Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
• Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
• Աշխատանքի կազմակերպման, պլանավորման և գերակայությունների սահմանման հմտություններ, խիստ կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝
Հետաքրքրվող անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել Հիմնադրամի info@anqa.am էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ`
28․08․2020թ․