Դեկտեմբերի 3-5-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Տավուշի Պ. Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը:
Խմբի անդամներն են Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասախոս, որակի ապահովման մասնագետ Բելլա Աբրահամյանը, ԵՊՀ «Կրթության կազմակերպում» ՄԿԾ ուսանող Տաթևիկ Հախնազարյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների, ստորաբաժանումների ղեկավարների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի և մի շարք այլ ներքին և արտաքին շահակիցների հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զբոսաշրջություն» , «Խոհարարական գործ» և «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Նշենք՝ Տավուշի Պ. Տէվէճեան տարածաշրջանային քոլեջը 2022-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։