Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրը, հիշեցնում է, որ կրթությունը չի ճանաչում սահմաններ։ Մեր ուսանողները ոչ միայն ձեռք են բերում գիտելիք, այլև դառնում են միջազգային համայնքի վստահելի անդամներ՝ կրելով արժեքներ, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։
Այսօր ցանկանում ենք նշել մեր բոլոր ուսանողների հաջողությունները՝ նրանց, ովքեր սովորում են հասկանալ ու համագործակցել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, ովքեր գիտեն, որ գիտելիքը ուժ է միայն այն դեպքում, երբ ծառայում է ընդհանուր բարիքին, ովքեր պատրաստ են վստահել աշխարհին և վաստակել նրա վստահությունը։
Միջազգային լինելը սկսվում է ոչ թե ճանապարհորդություններից, այլ՝ մտածողության բացությունից, վստահելի քայլերից և արժեքների համամարդկային ընկալումից։
Շնորհավորում ենք Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ բոլոր նրանց, ովքեր սովորում են՝ դառնալու այս մեծ աշխարհի վստահելի մասնիկը։
Ռուբեն Թոփչյան
ՈԱԱԿ տնօրեն