Ուսանողների նոր խումբը համալրեց ՈԱԱԿ-ի ուսանող-փորձագետների շարքերը: Նոյեմբերի 26-ին ՈԱԱԿ-ում անցկացվեց «Ուսանողության ձայն» նախաձեռնության ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներն ստացան վկայականներ։
Հանդիպման ընթացքում ուսանողները կարևորեցին ուսուցման մեջ գործնական առաջադրանքների, ինչպես նաև պրակտիկայի արդյունավետ կազմակերպման և գործատուների հետ համագործակցության նշանակությունը։ Նրանք ընդգծեցին, որ այս գործոնները նպաստում են իրական աշխատանքային միջավայրում մասնագիտական հմտությունների ձևավորմանը և ուսումնական արդյունքների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հետևյալ թեմաներին.
- ինչպես են ուսումնական գործընթացում համադրվում տեսական բովանդակությունն ու գործնական աշխատանքը,
- ինչ դժվարությունների են հանդիպում պրակտիկայի ընթացքում և որոնք են մատնանշված խնդիրների լուծման ուղիները,
- ինչ դեր կարող է ունենալ ուսանող-փորձագետը կրթական ծրագրերի որակի ապահովման մեջ,
- հավատարմագրման ազդեցությունը կրթության որակի վրա:
Հանդիպումը եզրափակվեց վկայագրերի հանձնմամբ։