Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շնորհակալություն է հայտնում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախագահ Դուգլաս Բլեքստոքին՝ եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի զարգացման և համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Շնորհակալ ենք Ձեր առաջնորդության, սկզբունքայնության և նվիրվածության համար, որոնք մեծ ազդեցություն են թողել ENQA-ի աճի և հեղինակության վրա։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ և հաջողություն Ձեր հետագա գործունեության շրջանակում։
Միաժամանակ, ՈԱԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է ENQA-ի նորընտիր նախագահ Քրիստինա Գիտուլիկային՝ մաղթելով արդյունավետ գործունեություն, հաջողություններ և նոր նախաձեռնություններ՝ եվրոպական որակի ապահովման համայնքի հզորացման և զարգացման ուղղությամբ։
Համոզված ենք, որ Ձեր փորձառությունը, ռազմավարական մոտեցումները և համագործակցության նկատմամբ հավատը կնպաստեն ENQA-ի շարունակական առաջընթացին և եվրոպական որակի ապահովման արժեքների ամրապնդմանը։
Մաղթում ենք ոգեշնչող ճանապարհ դեպի նոր հաջողություններ։
Տարին առանձնահատուկ է ENQA-ի համար․ կազմակերպությունը նշում է իր 25-ամյակը։
Այս նշանակալի հոբելյանի առթիվ մաղթում ենք շարունակական առաջընթաց, համաեվրոպական համագործակցության ամրապնդում և նոր ձեռքբերումներ բարձրագույն կրթության որակի ապահովման բնագավառում։