Հուլիսի 11-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը քոլեջի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
Նշենք, որ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջը 2021թ․ ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։