Մեկնարկել է ծրագրային հավատարմագրման գործընթացը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նոյեմբերի 17-18-ին ՈԱԱԿ փորձագիտական խումբը «Քույրական գործ» ՄԿԾ արտաքին գնահատման նպատակով Մարտունու պետական բժշկական քոլեջում է։
Փորձագիտական խմբի անդամներն են Հայկական բժշկական ինստիտուտի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Մկրտչյանը, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի դասախոս Թերեզա Ղազարյանը, «ՌՕՏՕՆԴԱ» ՍՊԸ Ախտաբանաանատոմիական բաժանմունքի վարիչ, տնօրենի բուժական հարցերով խորհրդական, Հայկական բժշկական ինստիտուտի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Իշխան Սոխակյանը, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս, ՀՀ ԳԱԱ ակադ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Հունանյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Քույրական գործ» ՄԿԾ ուսանող Աննա Ստեփանյանը։
Գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետներ Անահիտ Տերտերյանը և Լիանա Ալավերդյանը։
Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի, «Քույրական գործ» ՄԿԾ պատասխանատուների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև կարիերայի ուղղորդման մասնագետի, պրակտիկայի վարիչի և որակի ներքին ապահովման պատասխանատուի հետ։ Իրականացրել են նաև դասալսումներ, ռեսուրսների և պրակտիկայի վայրերի դիտարկում։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն ըստ ծրագրային հավատարմագրման 7 չափանիշների վերլուծելով «Քույրական գործ» ՄԿԾ իրականացումը, կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով։ Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ի կողմից իրականացվող ՄԿԾ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: