Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումը։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին ուսումնական հաստատության արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման չափանիշների տիրույթների, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ՀՊՏՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով։
ՀՊՏՀ-ում արտաքին գնահատումն իրականացրել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS) համատեղ փորձագիտական խումբը։
Նշենք, Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ 2015-ին և 2021-ին ՀՊՏՀ-ին շնորհվել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։