Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգային հարցերից մեկը Հայկական բժշկական ինստիտուտի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին ուսումնական հաստատության արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայկական բժշկական ինստիտուտին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ Հայկական բժշկական ինստիտուտը 2021թ․ ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։