Փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Էրազմուս+ #QA4VET ծրագրի գործընկերների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի առաջիկա փուլերին և նախատեսվող գործողություններին։
Հանդիպման առանցքային թեմաներից էր քոլեջների համար մշակված փորձնական հավատարմագրման մեթոդաբանությունը, որը ծրագրի շրջանակներում կփորձարկվի առաջիկա փուլում։ Քննարկվել են մեթոդաբանության կիրառման հնարավոր ձևաչափերը և դրա գործնական նշանակությունը հաստատությունների որակի զարգացման համար։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև վերապատրաստումների թեմատիկ ուղղություններին՝ շեշտադրելով գործընկերների կարիքների բացահայտումը և ծրագրի կայուն ու արդյունավետ իրականացման ապահովումը։
Քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր՝ կապված առաջիկա միջոցառումների պլանավորման, ինչպես նաև վերապատրաստումների արդյունավետության գնահատման մոտեցումների հետ՝ ծրագրի համակարգված իրականացման նպատակով։