Ողջունում եմ Ձեզ ՈԱԱԿ պաշտոնական կայքէջում: Շնորհակալություն կրթության որակի ապահովման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Մեր նպատակն է հավաստել որակյալ կրթության մատուցումը հայաստանյան մասնագիտական ուսումնական հաստատություններում: Որակը հավաստելու հիմնական միջոցը հավատարմագրումն է. մենք հետևում ենք մասնագետի պատրաստման և որակավորման շնորհման գործընթացին և հավաստում ՄՈՒՀ-ի կառավարման արդյունավետությունը և կրթական ծրագրերի համապատասխանությունը պետության և ժամանակի պահանջներին և սահմանված չափանիշներին:
Աշխատում ենք, որպեսզի ծնողը վստահ լինի, որ ընտրված ուսումնական հաստատությունում իր երեխան կդառնա մասնագետ, որ գործատուն վստահ լինի՝ իրեն դիմած մասնագետն ունի պահանջված որակավորում:Հարգելի այցելու, առանց Ձեր աջակցության դժվար կլինի Հայաստանում որակի ապահովման մշակույթ ձևավորել, որպեսզի մշտապես վստահ լինենք՝ ամեն մեկն իր ոլորտում անում է լավագույնը: Ակնկալում ենք, որ այս գործում Դուք մեր կողքին եք:
Առաջարկում եմ միասին ձևավորել վստահության մշակույթ: Կարևորելով համընդհանուր վստահությունը` ՈԱԱԿ-ը որդեգրել է թափանցիկ գործելաոճ: Մենք ստեղծել ենք կայք, որը պատասխան կտա յուրաքանչյուր այցելուին հուզող հարցերին, սպառիչ կերպով կներկայացնի մեր գործունեությունը և արդյունքները: «Հավատարմագրման գործընթացներ» բաժնում ներկայացված են հավատարմագրում անցած բուհերը, նրանց ձեռնարկած քայլերը կրթության որակի բարելավման նպատակով, ընթացքում գտնվող հավատարմագրման գործընթացները, ինչպես նաև գործնական խորհուրդներ ուսումնական հաստատություններին, որոնք նպատակ ունեն առաջիկայում հավատարմագրվել: «Փորձագետներ» բաժնում ներկայացված է տեղեկատվություն, որը կհետաքրքրի փորձագետներին և անձանց, ովքեր ուզում են դառնալ ՈԱԱԿ փորձագետ:
Կարևորում ենք փորձագետների բազայի համալրումը բանիմաց մասնագետներով, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով: «Ուսանողներ» բաժնում ներկայացված են ուսանողների համար իրականացվող ՈԱԱԿ ծրագրերը, ինչպես նաև մեր կենտրոնի հետ ուսանողների համագործակցության հնարավորությունները: Ընդգրկվելով մեր կենտրոնի աշխատանքներում`ուսանողը կարող է դառնալ ՈԱԱԿ փորձագետ, ուշադրություն հրավիրել խնդիրների վրա, որոնք ինքն է նկատում իր ուսումնառության ընթացքում, իր լուման ունենալ որակյալ ու պահանջված կրթությունը հավաստելու գործում: Եթե, այնուամենայնիվ, ունեք հարցեր, որոնց պատասխանը կայքում չեք գտնում, էլեկտրոնային նամակ հղեք մեր աշխատակազմին:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը
Ռուբեն Թոփչյան |
տնօրեն |
ruben.topchyan@anqa.am |
Լիանա Ալավերդյան |
տնօրենի օգնական |
assistant@anqa.am |
Անի Մկրտչյան |
որակի ներքին ապահովման պատասխանատու |
a.mkrtchyan@anqa.am |
Լուսինե Խաչատրյան |
հաշվապահ |
l.khachatryan@anqa.am |
Օֆելյա Պետրոսյան | իրավաբան |
of.petrosyan@anqa.am |
Հայկուհի Բարսեղյան |
միջազգային կապերի պատասխանատու |
|
Ելենա Հարությունյան |
հասարակության հետ կապերի պատասխանատու |
pr@anqa.am |
Գեորգի Ալեքսանդրյան |
ՏՏ պատասխանատու |
g.aleksandryan@anqa.am |
Ալինա Մելքոնյան |
ՏՏ պատասխանատու |
|
Վաղինակ Վարդանյան |
տնտեսվար |
|
Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժին |
||
Վարդուհի Գյուլազյան |
v.gyulazyan@anqa.am |
|
Լիլիթ Պիպոյան |
ավագ մասնագետ |
l.pipoyan@anqa.am |
Անահիտ Տերտերյան |
մասնագետ |
anahit.terteryan@anqa.am |
|
|
|
Քաղաքականության մշակման և իրականացման բաժին |
||
|
|
|
Մերի Բարսեղյան |
մասնագետ |
m.barseghyan@anqa.am |
Ռոզա Բաբայան |
մասնագետ |
r.babayan@anqa.am |
Տաթևիկ Հովհաննիսյան |
մասնագետ |
tatevikhovhannisyanlm@gmail.com |
Քարտուղարություն |
||
Անահիտ Ութմազյան |
բաժնի ղեկավար |
a.utmazyan@anqa.am |
Լիլիթ Ղազարյան |
մասնագետ |
l.ghazaryan@anqa.am |