Կառուցվածք

Տնօրեն

Ռուբեն Թոփչյան

Ռուբեն Թոփչյան

ՈԱԱԿ տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ

Ողջունում եմ Ձեզ ՈԱԱԿ պաշտոնական կայքէջում:  Շնորհակալություն կրթության որակի ապահովման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Մեր նպատակն է հավաստել որակյալ կրթության մատուցումը հայաստանյան մասնագիտական ուսումնական հաստատություններում: Որակը հավաստելու հիմնական միջոցը  հավատարմագրումն է. մենք հետևում ենք  մասնագետի պատրաստման և որակավորման շնորհման  գործընթացին և հավաստում  ՄՈՒՀ-ի կառավարման արդյունավետությունը և կրթական ծրագրերի համապատասխանությունը պետության և ժամանակի պահանջներին և սահմանված չափանիշներին:

Աշխատում ենք, որպեսզի ծնողը վստահ լինի, որ  ընտրված  ուսումնական հաստատությունում իր երեխան կդառնա մասնագետ, որ գործատուն վստահ լինի՝ իրեն դիմած մասնագետն ունի պահանջված որակավորում:Հարգելի այցելու, առանց Ձեր  աջակցության  դժվար կլինի Հայաստանում որակի ապահովման մշակույթ ձևավորել, որպեսզի մշտապես վստահ լինենք՝  ամեն մեկն իր ոլորտում անում է լավագույնը: Ակնկալում ենք, որ այս գործում  Դուք մեր կողքին եք:

Առաջարկում եմ միասին ձևավորել վստահության մշակույթ: Կարևորելով համընդհանուր վստահությունը` ՈԱԱԿ-ը որդեգրել է թափանցիկ գործելաոճ: Մենք ստեղծել ենք կայք, որը պատասխան կտա յուրաքանչյուր  այցելուին հուզող հարցերին, սպառիչ կերպով կներկայացնի մեր գործունեությունը և արդյունքները: «Հավատարմագրման գործընթացներ» բաժնում ներկայացված  են հավատարմագրում անցած բուհերը, նրանց ձեռնարկած քայլերը կրթության որակի բարելավման նպատակով, ընթացքում գտնվող հավատարմագրման գործընթացները, ինչպես նաև գործնական խորհուրդներ ուսումնական հաստատություններին,  որոնք նպատակ ունեն առաջիկայում հավատարմագրվել: «Փորձագետներ» բաժնում  ներկայացված է տեղեկատվություն, որը կհետաքրքրի փորձագետներին և անձանց, ովքեր ուզում են դառնալ ՈԱԱԿ փորձագետ: 

Կարևորում ենք  փորձագետների բազայի համալրումը բանիմաց մասնագետներով, ովքեր պատրաստ են  կիսվել իրենց փորձով: «Ուսանողներ» բաժնում ներկայացված են ուսանողների համար իրականացվող ՈԱԱԿ ծրագրերը, ինչպես նաև մեր կենտրոնի հետ ուսանողների համագործակցության հնարավորությունները: Ընդգրկվելով մեր կենտրոնի  աշխատանքներում`ուսանողը  կարող է   դառնալ ՈԱԱԿ փորձագետ, ուշադրություն հրավիրել խնդիրների վրա, որոնք ինքն է նկատում իր ուսումնառության ընթացքում, իր լուման ունենալ որակյալ ու պահանջված կրթությունը հավաստելու գործում: Եթե, այնուամենայնիվ, ունեք հարցեր, որոնց պատասխանը կայքում չեք գտնում,  էլեկտրոնային նամակ հղեք մեր աշխատակազմին:

Աշխատակազմ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը

Ռուբեն Թոփչյան         

տնօրեն

ruben.topchyan@anqa.am

Անի Մկրտչյան 

որակի ներքին ապահովման պատասխանատու

 a.mkrtchyan@anqa.am   

Լուսինե Խաչատրյան

հաշվապահ

l.khachatryan@anqa.am 

Օֆելյա Պետրոսյան իրավաբան

of.petrosyan@anqa.am

Հայկուհի Բարսեղյան

հասարակության հետ կապերի պատասխանատու

  haykuhi.barseghyan@anqa.am

Ելենա Հարությունյան

միջազգային կապերի պատասխանատու

pr@anqa.am    

Գեորգի Ալեքսանդրյան

ՏՏ պատասխանատու

g.aleksandryan@anqa.am   

Ալինա Մելքոնյան

ՏՏ պատասխանատու

 

Վաղինակ Վարդանյան

 տնտեսվար

 

 

Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության  բաժին 

Վարդուհի Գյուլազյան

բաժնի ղեկավար

v.gyulazyan@anqa.am

Լիլիթ Պիպոյան

ավագ մասնագետ

l.pipoyan@anqa.am

Անահիտ Տերտերյան

մասնագետ

anahit.terteryan@anqa.am 

Լիանա Ալավերդյան

մասնագետ

 

 

Քաղաքականության մշակման և իրականացման  բաժին

 

 

 

Մերի Բարսեղյան

մասնագետ

m.barseghyan@anqa.am  

Ռոզա Բաբայան

մասնագետ

r.babayan@anqa.am 

Տաթևիկ Հովհաննիսյան

մասնագետ

 tatevikhovhannisyanlm@gmail.com

 

Քարտուղարություն

Անահիտ Ութմազյան

բաժնի ղեկավար

a.utmazyan@anqa.am

Լիլիթ Ղազարյան

մասնագետ

l.ghazaryan@anqa.am

 

Հոգաբարձուների խորհուրդ

Քրիստինա Ծատուրյան

Խորհրդի նախագահ, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» դպրոցի տնօրեն, կրթության փորձագետ

Սեդրակ Սիմոնյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Սեյրան Սարգսյան

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն

Էդուարդ Կիրակոսյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն

Արթուր Մովսիսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Ալեքսանդր Բազարչյան

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

Վասպուրակ Կարապետյան

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու

Գրիգորի Հովհաննիսյան

«ԷՔՇՆ ԸԳԵՅՆՍԹ ՀԱՆԳՐ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար

Իրինա Ղազարյան

Երևանի պետական համալսարանի ուսանող

Խորհրդի նիստեր և որոշումներ