Շաբաթ, Սեպտեմբեր 04, 2010
 

Կայքը գտնվում է պատրաստման փուլում

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՈԱԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Ուրախ ենք Ձեզ ողջունելու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պաշտոնական կայքում։ Կենտրոնը հիմնադրվել է մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների շրջանակում՝ 2008 թվականի նոյեմբերին, ՀՀ կառավարության որոշմամբ։


ԻՆՉՈՒ՞ ՈԱԱԿ Maximize

ԴԻՄՈՐԴԻՆ, ՈՒՍԱՆՈՂԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ Maximize

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Maximize

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ Maximize

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ - 26/08/2010

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը օգոստոսի 26-ին «Հայացք» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեց ապրիլ-հուլիս ամիսներին ուսումնական 8 հաստատությունների մասնակցությամբ իրականացված առաջին փորձնական ծրագրի արդյունքները

ավելին


ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՆԱԿԱՏԱՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՈՉԸՆԴՈՏ Է - 09/06/2010

ՈԱԱԿ-ը հունիսի 1-3-ը հյուրընկալել էր Նիդերլանդների և Բելգիայի հավատարմագրման կազմակերպության հիմնադիրներից մեկին, ներկայում անկախ փորձագետ Վիկտոր Ռատգերսին։ Հայաստան այցի նպատակը ՈԱԱԿ գործունեությանը ծանոթացումն էր, կենտրոնի կառուցվածքի ու գործառույթների, որակի ապահովման ներքին համակարգերի հստակեցումը և մեր երկրում մասնագիտական կրթության որակի ապահովման մեխանիզմների ներդման նպատակով խորհրդատվությունը։

ավելին


ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՑՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է- 19/04/2010

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մարտի 26-ից մեկնարկած փորձնական ծրագրի շրջանակներում ընդգրկված մասնագիտական ուսումնական հաստատությունների(ՄՈՒՀ) ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացնում նրանց ինքնագնահատման ձևաչափի քննարկման նպատակով։

 

ավելին


ԵՐՐՈՐԴ ՀԱՐՑԱՇԱՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ - 16/04/2010

ՈԱԱԿ մասնագետներն ապրիլի 16-ին աշխատանքային քննարկում ունեցան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում։ Բուհի դեկանների, նրանց տեղակալների, ամբոնի վարիչների և դասախոսների հետ հանդիպման առիթը ՈԱԱԿ մշակած էլեկտրոնային երրորդ հարցաշարն էր։

ավելին


ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է - 02/04/2010

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ տնօրեն Ռուբեն Թոփչյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացրեց կենտրոնի գործունեության մեկ տարվա արդյունքները և այն մոտեցումներն ու մեխանիզմները, որոնք ՈԱԱԿ-ն առաջարկում է մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների համակարգման ու հավատարմագրման իրականացման համար։

ավելին


ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ` ՄԻԱՍՆԱԲԱՐ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ - 31/03/2010

Հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց բուհերի հավատարմագրման գործընթացի կազմակերպման հիմնական մոտեցումները և մեխանիզմները։

ավելին


ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԿՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 18/03/2010

   Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների կազմակերպման և այդ առումով առկա խնդիրների քննարկման նպատակով ՈԱԱԿ-ը նախաձեռնել է ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներ և ուսումնական հաստատություններ այցելություններ։

ավելին


Copyright 2009 by ANQA Terms Of Use Privacy Statement