Սկիզբ Հայերեն English
  •  ՈԱԱԿ
  •  Քաղաքականություն ընթացակարգեր
  • Գործընթացներ
  • Զեկույցներ վերլուծություններ
  • Միջազգայնացում
  • Հրապարակումներ
  • Շահակիցներ
  • Փորձագետներ



Փորձագիտական այցերը ՀՀ բուհեր մեկնարկում են
Սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՈԱԱԿ-ը մեկնարկում է փորձագիտական խմբերի այցերը Հայաստանի ազգային ագրարային, Երևանի «Գլաձոր» և Երևանի «Հյուսիսային» համալսարաններ: Դրանք իրականացվում են Համաշխարհային բանկի (ՀԲ) դրամաշնորհով հայաստանյան բուհերում իրականացվող  փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրման շրջանակում:
Ձևավորված փորձագիտական 3 առանձին խմբերը,  որոնցում  ներգրավված են ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային փորձագետներ, հիմնվելով ՈԱԱԿ-ի կողմից մշակված չափանիշների և չափորոշիչների վրա, հիշյալ բուհերում ուսումնասիրություններ են իրականացնելու մինչև դեկտեմբերի 7-ը:
Միջազգային փորձագետները  Հայաստան են ժամանել Հնդկաստանից, Չիլիից և Ֆրանսիայից: Նրանք տեղացի փորձագետների հետ աշխատել և կարծիք են ներկայացրել համալսարանների ինքնավերլուծությունների վերաբերյալ:
Փորձագիտական խմբերը, ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում, ուսումնասիրել են համալսարանների ներկայացրած ինքնավերլուծությունները, կազմել են գործողությունների պլան, դուրս են բերվել մի շարք հարցեր, որով առաջնորդվելու են այցի ընթացքում:
Փորձագիտական  այցին ընդառաջ, փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացի ընթացքում, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի՝ բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները  ներկայացրել էին Որակի ապահովման ազգային կենտրոն, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել էին այն:
Այցի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, գնահատման սկզբունքներն ու չափանիշները՝ մշակված: Արդյունքում կազմվել է գործողությունների պլան, որով այսօր առաջնորդվում են  փորձագիտական խմբերը բուհերում: Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը:
  Search









ՀՀ, ք. Երևան, 0028
Օրբելի 22


Քարտեզ

Հեռախոս։ (+374 10) 229145    
  
Ֆաքս։ (+374 10) 229148
Էլ-փոստ.  info@anqa.am

Adobe Reader Download


© 2010 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն